Home » 2011 » Հուլիս » 21 » Չավին Մեսսիի կողքին է
10:54
Չավին Մեսսիի կողքին է

Կատալոնական "Բարսելոնայի" առանցքային ֆուտբոլիստ Չավին անհիմն է համարում կատալոնյան ակումբի իր խաղընկեր Լեո Մեսսիի հասցեին հնչող արգենտինական մամուլի քննադատությունները: Մեսսիին թերթերն անընդհատ մեղադրում են Արգենտինայի ազգային հավաքականի կազմում անհաջող ելույթների համար: Ըստ պարբերականների` Մեսսին սրտով չի խաղում, դրա վառ ապացույցն էլ այն է, որ ազգային օրհներգը չի երգում:
"Ինչպես և յուրաքանչյուր ֆուտբոլիստի դեպքում, Մեսսիի խաղը կախված է միմիայն թիմից: Օրինակ, "Բարսելոնայում" ես կախված եմ Մեսսիից, Մեսսին՝ ինձնից և այլ խաղընկերներից, մենք մի ընդհանուր շղթա ենք: Բարեբախտաբար, մեզ մոտ` "Բարսելոնայում", հիանալի թիմ է հավաքվել: Եվ ես կարծում եմ, որ Լեոյի հասցեին քննադատությունը խիստ չափազանցված է: "Ամերիկայի գավաթում" նա հիանալի խաղ ցուցադրեց, սակայն այժմ շատ հեշտ է մեղադրել նրան, քանի որ Արգենտինայի ազգային ընտրանին դուրս է մնացել հետագա պայքարից",-վրդովված իր խաղընկերոջն է փորձել պաշտպանել Չավի Հերնանդեսը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Tags: Ամերիկայի գավաթ, Արգենտինա, խաղընկեր, Բարսելոնա, Չավի, Մեսսի | Rating: 5.0/2
Total comments: 0