Home » 2012 » Հոկտեմբեր » 6 » Չավին մտածում է 11 միավորի առավելության մասին
12:15
Չավին մտածում է 11 միավորի առավելության մասին
 Կատալոնական "Բարսելոնայի" կիսապաշտպան Չավի Հերնանդեսն այսօր հայտարարել է, որ վաղը ուշ երեկոյան կայանալիք իսպանական "Սուպերկլասիկոյում" Մադրիդի "Ռեալի" նկատմամբ հաղթանակի նշանակությունն իր թիմի համար շատ մեծ է: "Մենք պետք է մեր խաղը ցուցադրենք ու վերահսկենք գնդակը: Չպետք է հրաժարվել մեր փիլիսոփայությունից` ղեկավարվելով "Ռեալի" գրոհներից խուսափելու մտքով: Մենք կենտրոնանում ենք մեր խաղի ու հաղթանակի վրա, որը "Ռեալի" համար ծանր հոգեկան հարված կլինի, չէ՞ որ դա կլինի մեր անընդմեջ 7-րդ հաղթանակն առաջնությունում և նրանցից մենք առաջ կանցնենք 11 միավորով, իսկ նմանատիպ առավելություն ստանալը "Ռեալից" 7 տուրից հետո ուղղակի հիասքանչ կլինի մեզ համար".- ասել է Չավին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0