Home » 2011 » Դեկտեմբեր » 12 » "Չելսի"-"Մանչեսթեր Սիթի". խաղից առաջ
16:01
"Չելսի"-"Մանչեսթեր Սիթի". խաղից առաջ
Անգլիական "Պրեմիեր լիգայի" 15-րդ տուրի շրջանակներում ամենամեծ հետաքրքրություն առաջացնող հանդիպումը կայանում է այսօր` Լոնդոնի "Չելսին" "Սթեմֆորդ Բրիջ" մարզադաշտում ընդունում է առաջատար "Մանչեսթեր Սիթիին": Հանդիպումը կայանում է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին:
  Անգլիական ֆուտբոլի իրական երկրպագուների համար, իրոք որ, անչափ հետաքրքիր հանդիպում է լինելու, որտեղ կարող է "Սիթին" լուրջ քայլ կատարել դեպի չեմպիոնություն` թեպետ սրա մասին խոսելը չափազանց շուտ է: Ո՞վ կարող է կանգնեցնել "Սիթիին". այս հարցը հետաքրքրում է շատերին: Կամ կա՞ արդյոք թիմ "Պրեմիեր լիգայում" ներկա պահին, որը կարող է հաղթել "Սիթիին": Դրան չափազանց մոտ էր "Լիվերպուլը", սակայն վերջին պահին ինչ-որ բան չբավարարեց: "Քաղաքայիններին" վերջին երկու հանդիպումներում դիմակայելու են նախ "Չելսին", ապա մեծ թափ հավաքած "Արսենալը": Վիլլաշ-Բոաշի սաները գերազանց կատարեցին "Չեմպիոնների լիգայի" խմբից դուրս գալու խնդիրը, իսկ այժմ "Արիստոկրատները" կենտրոնացած են միմիայն Անգլիայի առաջնության վրա: Հաղթանակի դեպքում "Չելսին" կվաստակի 31 միավոր և կհավասարվի 3-րդ հորիզոնականում գտնվող "Տոտենհեմին", որը երեկ պարտվեց "Սթոք Սիթիին" 1-2 հաշվով: Այդ դեպքում երկրորդ հորիզոնակոնում գտնվող մանչեսթերյան մյուս ակումբը կկրճատի միավորների տարբերությունը երկուսի: Լոնդոնցիները որոշակի խնդիրներ ունեն պաշտպանության կենտրոնում, քանի որ դեղին քարտերի չափաբաժինը գերազանցել է Դավիդ Լուիսը: Կենտրոնում սպասվում է Իվանովիչ-Թերրի զույգը: Իսկ ահա "Սիթիի" կազմում չի կարողանա մասնակցել հանդիպմանը Միկա Ռիչարդսը, ով վնասվածք ունի:
   Զուտ մրցաշարային առումով այս հանդիպումը, երևակայեք, ամենամեծ նշանակությունն ունի առաջին խաղաշրջանի վերջնահատվածում: Խորհուրդ ենք տալիս բոլորին հետևել այս անչափ հետաքրքիր հանդիպմանը: Ամենահարուստ ակումբներից երկուսի դիմակայությանը: Եվ շատ դիպուկ է նկարագրում ռուսական sportbox.ru կայքը այս հանդիպումը` "Օլիգարխներն ընդդեմ Շեյխերի": "Պրեմիեր լիգան" մտնում է ամենահետաքրքիր շրջան, և կարոտելու ու ձանձրանալու առիթ հաստատ չենք ունենա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 665 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 4