Home » 2011 » Հուլիս » 14 » "Չելսիի" պաշտպանը կարող է տեղափոխվել "Բավարիա"
20:09
"Չելսիի" պաշտպանը կարող է տեղափոխվել "Բավարիա"
 Ինչպես տեղեկացնում է գերմանական TZ պարբերականը, մյունխենյան գրանդ "Բավարիան" մոտ օրերս կկարողանա գնել լոնդոնյան գրանդ "Չելսիի" պաշտպաններից մեկի տրանսֆերը: Ըստ տեղեկությունների՝ եթե մյունխենցիները չկարողանան անգլիական "Մանչեսթեր Սիթիից" գնել Ժերոմ Բոատենգի տրանսֆերը, ապա ստիպված կլինեն գնել "Չելսիի" կենտրոնական պաշտպան բրազիլացի Ալեքսին: Իրենց հերթին, լոնդոնցիները պատրաստ են իրենց 29-ամյա բրազիլացուն վաճառել 10 մլն եվրոյով, քանի որ "արիստոկրատների" պաշտպանույթան կենտորը կազմում են անգլիացի Ջոն Թերին և բրազիլացի Դավիդ Լուիսը: Նշվում է, որ Ալեքսի տեղափոխությունը մյունխենյան գրանդ կարող է իրականացվել գալիք շաբաթվա սկզբին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Tags: Ժերոմ Բոատենգ, Մանչեսթեր Սիթի, Բավարիա, բրազիլացի Ալեքս, Դավիդ Լուիս, Չելսի, Ջոն Թերի, TZ պարբերական, արիստոկրատներ | Rating: 5.0/1
Total comments: 0