Home » 2011 » Հուլիս » 9 » "Չելսին" ետ է կանչել իր սկաուտներին
19:28
"Չելսին" ետ է կանչել իր սկաուտներին
 Լոնդոնյան ակումբի տեխնիկական տնօրեն նիգերիացի մասնագետ Մայքլ Էմենալոն հայտարարել է, որ հետ են կանչվել Եվրոպայում ֆուտբոլիստներ փնտրող սկաուտները: "Չելսիի" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ Էմանելոն ասել է. "Մենք հետ ենք կանչել Եվրոպայում գտնվող գրեթե բոլոր սկաուտներին, սակայն չենք պատրաստվում հրաժարվել տրանսֆերներ իրականացնելուց և դա ցանկանում ենք անել հատուկ մշակված համակարգով: Մինչ այս մեր սկաուտները միշտ էլ շատ լավ են կատարել իրենց աշխատանքը, և դրա համար մենք նրանցից շնորհակալ ենք, սակայն մենք ցանկանում ենք պարզել, թե չկա արդյո՞ք ևս մի քանի տարբերակ տրանսֆերներ իրականացնելու համար, որը կլինի ավելի արդյունավետ: Այնպես որ, մենք նախատեսում ենք իրականություն դարձնել մի քանի փայլուն մտքեր, կատարելագործել ղեկավարների աշխատանքը և այսպես շարունակ: Հաջորդ շաբաթ երևի կավարտենք սկաուտներին վերաբերող բոլոր խնդիրները":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0