Home » 2011 » Հոկտեմբեր » 31 » "Չելսին" հետաքրքրված է Կավանիի ծառայություններով
23:21
"Չելսին" հետաքրքրված է Կավանիի ծառայություններով
 Ինչպես տեղեկացնում է բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը, Լոնդոնի "Չելսիի" ղեկավարությունը ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել իտալական "Նապոլիի" և Ուրուգվայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Էդիսոն Կավանիին: Այն, որ հարավամերիկացի ֆուտբոլիստը կարող է հեռանալ իր ներկայիս ակումբից, շատ իրական է, սակայն դա կարող է տեղի ունենալ ամռանից ոչ շուտ: Նշվում է, որ "արսիտոկրատները" իրենց առանցքային հարձակվող իվուարցի Դիդյե Դրոգբային փոխարինող են փնտրում, ում համար այս մրցաշրջանը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջինը "Չելսիի" կազմում: Լոնդոնցիների ղեկավարության կարծիքով` հենց Կավանին կարող է փոխարինել Դրոգբային:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0