Home » 2012 » Դեկտեմբեր » 4 » "Չելսին" հետաքրքրված է Շուռլեի ծառայություններով
19:05
"Չելսին" հետաքրքրված է Շուռլեի ծառայություններով
 Ըստ բրիտանական ԶԼՄ-ների` "Չելսիի" մարզչական կազմը կրկին սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Լևերկուզենի "Բայերի" գերմանացի հարձակվող Անդրե Շուռլեի նկատմամբ: "Չելսիի" հետաքրքրությունը Շուռլեի նկատմամբ նոր չէ. դեռ անցած մրցաշրջանի ավարտից հետո "արիստոկրատները" լևերկուզենյան ակումբին առաջարկեցին մոտ 30 մլն եվրո, սակայն "Բայերի" տնօրեն Ռուդի Ֆյոլլերից մերժում ստացան, բայց լոնդոնցիները ներկայումս պատրաստվում են ֆինանսական նոր պայմաններով առաջարկություն անել "Բայերին", բացի այդ` արդեն նախնական համաձայնություն են ձեռք բերել երիտասարդ այդ խաղացողի հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0