Home » 2011 » Հոկտեմբեր » 27 » "Չելսին" հետաքրքրվում է Ջովինկոյով
23:56
"Չելսին" հետաքրքրվում է Ջովինկոյով
Իտալական "Պարմայի" և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեբաստիան Ջովինկոյի գործակալ Անդրեա Դոմինկոն հայտարարել է, որ լոնդոյան "Չելսին" հետաքրքրվում է իր ֆուտբոլիստի ծառայություններով: Հարկ է նշել, որ 24-ամյա կիսապաշտպանի ֆուտբոլային իրավունքների 50 տոկոսը պատկանում են Թուրինի "Յուվենթուսին", որը նույնպես ցանկանում է վերադարձնել Ջովինկոյին: "Ծեր սինյորան" հենց նրան է տեսնում, որպես Ալեսանդրո դել Պյերոյի հետնորդի: "Գաղտնիք չէ, որ Ռոման Աբրամովիչին դուր է գալիս Ջովինկոյի խաղը: "Չելսիի" գլխավոր մարզիչ Վիլլաշ-Բոաշը ևս տպավորված է նրա տեխնիկական որակներով: Սակայն դեռևս պաշտոնական առաջարկներ չեն եղել",-Ջովինկոյի գործակալի խոսքերն է մեջբերել Football Italia ռադիոկայանը:
  Նշենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 8.5 մլն եվրո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 392 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0