Home » 2012 » Հունվար » 15 » "Չելսին" կորուստ ունեցավ
08:25
"Չելսին" կորուստ ունեցավ
 Անգլիական "Չելսիի" բրազիլացի 29-ամյա պաշտպան Ալեքս դա Կոստան այսօր դարձել է "Պրեմիեր լիգայի" նորեկ "Քուինզ Պարկ Ռեյնջերս" ակումբի խաղացող. այս մասին հաղորդում են անգլիական մարզական պարբերականները: Հրապարակումների մեջ նշվում է, որ Ալեքսի հետ արդեն համաձայնեցվել է անձնական պայմանագիրը, ըստ որի` բրազիլացին մոտ 2.5 տարի կանցկացնի լոնդոնյան այս թիմում:
Նշենք, որ "ՔՊՌ"-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մարկ Հյուզը արդեն հայտարարել է, որ իր գլխավորությամբ թիմը կփորձի համալրվել բարձրակարգ խաղացողներով, որպեսզի հաջորդ մրցաշրջանում կարողանան պայքարել "Եվրոպայի լիգայի" ուղեգրի համար:
Հավելենք, որ Ալեքսի ծառայություններով հետաքրքրվում էին նաև ֆրանսիական "ՊՍԺ"-ն ու թուրինյան "Յուվենթուսը", որոնք դեռևս դեկտեմբերից շատ ակտիվ կերպով պայքարում էին բրազիլացու համար, ում "Չելսիի" գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշը չէր ընդգրկում թիմի հիմնական կազմում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0