Home » 2011 » Հուլիս » 15 » "Չելսին" կվերադարձնի՞ իր նախկին խաղացողին
10:12
"Չելսին" կվերադարձնի՞ իր նախկին խաղացողին
Ինչպես հայտնում է The SUN տաբլոիդը, Լոնդոնի "Չելսին" լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում "Վեսթ Հեմի" կիսապաշտպան 30-ամյա Սքոթ Պարկերի նկատմամբ, որը մի ժամանակ հնարավորություն է ունեցել ամրապնդվելու "կապույտների" կազմում, սակայն մեկ մրշարջանի ընթացքում միայն 15 անգամ է խաղադաշտ դուրս եկել՝ դառնալով 1 գնդակի հեղինակ: "Կապույտները" ցանկանում են վարձակալությամբ ձեռք բերել իրենց նախկին կիսապաշտպանին ընդամենը մեկ մրցաշրջանով։ Որպես փոխհատուցում "Չելսին" պատրաստ է "մրճահարներին" առաջարկել 1.5 մլն ֆունտ ստերլինգ։
Հիշեցնենք, որ "Չելսիում" Պարկերը պետք է փոխարինի վնասվածք ստացած Մայքլ Էսյենին։ Հավելենք նաև, որ 2010-2011թթ. մրցաշրջանում Սքոթը ճանաչվել է "Պրեմիեր լիգայի" լավագույն խաղացող:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 521 | Added by: Hartsat | Tags: Մայքլ Էսյեն, The Sun, մրճահար, Վեսթ Հեմ, Սքոթ Պարկեր, Չելսի, Պրեմիեր լիգա | Rating: 5.0/1
Total comments: 0