Home » 2012 » Հունվար » 6 » "Չելսին" նոր պաշտպանների կարիք ունի՞
08:39
"Չելսին" նոր պաշտպանների կարիք ունի՞
 Լոնդոնյան "Չելսին" ցանկանում է զգալիորեն ուժեղացնել թիմի պաշտպանությունը, և այժմ ակումբի ղեկավարությունը շատ ակտիվ կերպով աջ եզրային պաշտպան է փնտրում: Ինչպես հայտնում է բրիտանական the Mirror պարբերականը, "կապույտները" հետաքրքրված են ֆրանսիական "Մարսելի" 22-ամյա իսպանացի պաշտպան Սեզար Ասպիլիկուետայով, ում տրանսֆերը գնահատվում է 12 մլն ֆունտ ստեռլինգով:
Նշվում է նաև, որ "Չելսին" անտարբեր չէ նաև պորտուգալական "Պորտուի" և Ուրուգվայի ազգային հավաքականի 27-ամյա եզրային պաշտպան Ֆելիպեի նկատմամբ, ում ցանկանում է գնել նաև մերսիսայդյան "Լիվերպուլը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0