Home » 2012 » Հունվար » 31 » "Չելսին" վերջին ջիգերն է անում
20:20
"Չելսին" վերջին ջիգերն է անում
 Լոնդոնի "Չելսին" մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը: Ըստ Caughtoffside.com կայքի ունեցած տեղեկությունների` "արիստոկրատների" սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է վճարել այն գումարը, որը ցանկանում է "Մանչեսթեր Սիթին" հարձակվող Կառլոս Տևեսի դիմաց: Ի տարբերություն ֆրանսիական "ՊՍԺ"-ի և իտալական "Միլանի", լոնդոնցիները պատրաստ են վճարել անհարժեշտ 25 մլն ֆունտ ստեռլինգ գումարը: Իսկ ահա "քաղաքաբնակները" չեն սիրում, երբ լավ ֆուտբոլիստի վաճառում են իրենց մրցակիցներին, բայց քանի որ "կապույտները" պատրաստ են ամեն գումար վճարել, "Սիթիի" ղեկավարությունն ամենայն հավանականությամբ բաց կթողնի արգենտինացուն:
     Հավելենք, որ ըստ The Daily Mirror պարբերականի` Տևեսին ցանկանում է գնել նաև "Լիվերպուլը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0