Home » 2011 » Հուլիս » 13 » "Չելսին" Վիլլաշ-Բոաշի գլխավորությամբ տոնում է առաջին հաղթանակը
16:29
"Չելսին" Վիլլաշ-Բոաշի գլխավորությամբ տոնում է առաջին հաղթանակը
 Լոնդոնի "Չելսին" առաջին հաղթանակն է տարել նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի գլխավորությամբ: Երեքշաբթի օրը Կոբհեմում գտնվող մարզաբազայում "Չելսին" 3-0 հաշվով հաղթել "Ուիկոմբ" ակումբին, որը հաջորդ մրցաշրջանում կխաղա անգլիական երրորդ դիվիզիոնում: "Արիստոկրատներից" գոլերի հեղինակ են դարձել կիսապաշտպան Յոսի Բենայունը, իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսը, ինչպես նաև 22-ամյա Սլոբոդան Ռայկովիչը, ով նախորդ մրցաշրջանում վարձակալությամբ հանդես էր գալիս հոլանդական "Վիտեսսում":
Նշենք, որ հանդիպման առաջին և երկրորդ կեսերում Վիլլաշ-Բոաշը տարբեր կազմեր է դուրս բերել խաղադաշտ:
Վերջում հավելենք, որ հաջորդ հանդիպումը "Չելսին" կանցկացնի հուլիսի 16-ին "Պորթսմութի" դեմ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hayk | Tags: Լոնդոնի Չելսի, Յոսի Բենայուն, Ուիկոմբ, Սլոբոդան Ռայկովիչ, Անդրե Վիլլաշ-Բոաշ, Կոբհեմ, Վիտեսս, արիստոկրատ, Ֆեռնանդո Տորես, Պորթսմութ | Rating: 5.0/1
Total comments: 1