Home » 2012 » Ապրիլ » 18 » "Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. ՄԱՍ 2
18:27
"Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. ՄԱՍ 2
 "Չեմպիոնների լիգայի" 1/2 եզրափակչի երկրորդ հանդիպմանը միմյանց դեմ մրցելու են Լոնդոնի "Չելսին" և կատալոնական "Բարսելոնան"․ սրանով ամեն ինչ արդեն ասված կարելի է համարել: "Չելսին" հին հաշիվներ ունի կատալոնական հսկայի հետ, որը 2009թ.-ին պայքարից դուրս թողեց լոնդոնյան ակումբին: Այդ հանդիպման մասին հիշում են բոլորը, հիշում են մրցավարական շատ կոպտագույն սխալները, սակայն մեղադրել դրանում "Բարսելոնային", առնվազն, անհեթեթություն է: Ինչպես օրերս նշեց Դանի Ալվեշը` իրենք խաղադաշտ են դուրս գալիս պարզապես հաղթելու համար, իսկ մրցավարական գործողություններում իրենց մեղադրել չի կարելի: Եթե "Բարսելոնան" դեռևս շանսեր ունի "Լա լիգայում" հաղթելու համար, ապա "Չելսին" մեծ ռիսկի է դիմում դուրս մնալ անգլիական "Մեծ քառյակից", որի մեջ են փորձում մտնել "Նյուքասլը" և "Տոտենհեմը": Սակայն, ինչպես նշում են "Չելսիի" խաղացողները, "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչը կարդարացնի ամեն բան: Թիմերը հանգստյան օրերին շատ կարևոր հանդիպումներ ունեն` "Չելսին"` "Արսենալի", իսկ "Բարսելոնան"` Մադրիդի "Ռեալի" դեմ: Սակայն այդ հանդիպումների մասին թիմերը, երևակայեք թե, չեն էլ մտածում, քանի որ "Չեմպիոնների լիգան" պահանջում է ուժերի առավելագույն լարում և ահռելի նվիրվածություն:
  Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակված Ֆելիքս Բրիխը իր Գերմանիայից եկած անձնակազմով, որ ստիպված կլինի ողջ խաղը ուշադիր դատել
  "Չելսին" լուրջ կորուստ ունեցավ "Տոտենհեմի" դեմ կայացած գավաթային հանդիպմանը. բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը վնասվածք ստացավ և չի կարողանա օգնել խաղընկերներին երկու հանդիպումների ժամանակ: Սակայն Ռոբերտո դի Մատեոն հնարավորություն ունի խաղադաշտ դուրս բերել Գերի Կեհիլին, ով աստիճանաբար ավելացնում է իր խաղը նոր թիմի կազմում: Ջոն Թերրիի մասնակցությունը կասկածից վեր է` նա մարզվում է թիմի հետ: Վնասվածքներ ունեն նաև Բերտրանը և Օրիոլ Ռոմեուն, ով, իմիջիայլոց, պատկանում է հենց կատալոնական "Բարսելոնային":
  "Բարսելոնան" կարծես թե խնդիրներ չունի․ Խերարդ Պիկեն և Դանիել Ալվեշը արդեն ապաքինվել են վնասվածքներից և կմասնակցեն հանդիպմանը: Լոնդոն չի մեկնել միայն Սեյդու Կեյտան: Պեպ Գվարդիոլան խաղից առաջ նշել է, որ "Չելսին" 2009թ.-ից կրել է որոշակի փոփոխություններ` կապված տարբեր մարզիչների հետ, սակայն թիմի կորիզը մնացել է նույնը. "Հիանում եմ "Չելսիի" հզոր ֆուտբոլիստներով, քանի որ նրանք վերջին տարիներին կարողացել են ոչ մեկ անգամ խաղալ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչներում":
  Ռոբերտո դի Մատեոն մինչխաղային մամուլի ասուլիսի ժամանակ էլ նշել է, որ "Բարսելոնայի" դեմ հաջողություն ունենալու համար պետք է երկու իդեալական հանդիպում անցկացնել: Նա նաև ասել է, որ վերջին ամսվա հաջող խաղերը վստահություն է հաղորդել իր սաներին:
                                         Հավանական կազմեր
                 "Չելսի"՝ Չեխ - Քոուլ, Թերրի, Կեհիլ, Իվանովիչ - Ռամիրես, Լեմպարդ, Էսսիեն - Մատա, Կալու - Դրոգբա
                 "Բարսելոնա"՝ Վալդես - Դանի Ալվեշ, Պույոլ, Պիկե, Ադրիանո - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Սեսկ Ֆաբրեգաս, Սանչես, Մեսսի
Միջազգային բուքմեյքերական հայտնի ընկերությունները կարծում են, որ այս խաղում կհաղթի կատալոնական թիմը, վերջինիս հաղթանակի գործակիցը հավասար է 1․85-ի, "Չելսիի" հաղթանակը գնահատվում է 5․47 գործակցով, իսկ ահա ոչ-ոքին հավասար է 4․10 գործակցի։
   Մեր կանխատեսումը։ Մեր կայքի՝ OnlyFootball.Ucoz.Com կայքի ադմինիստրացիան վստահ է, որ խաղը կավարտվի ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 692 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0