Home » 2012 » Ապրիլ » 26 » "Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 2
09:46
"Չեմպիոնների լիգա". 1/2 եզրափակիչ. պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 2
 Այսօր միմյանց կբախվեն իսպանական ու գերմանական ֆուտբոլի իսկական առաջամարտիկները՝ Մադրիդի "Ռեալը" և Մյունխենի "Բավարիան", որոնք շատ կարևոր ասելիք ունեն "Չեմպիոնների լիգայի" այս տարվա մրցաշրջանում։ Գուցե գերմանական գրանդն ավելի մոտիվացված է, քանի որ առաջնության եզրափակիչը տեղի է ունենալու սեփական՝ "Ալյանց Արենա" մարզադաշտում։ Երեկ կայացած խաղում, երբ "Բարսելոնան" չկարողացավ հաղթահարել "Չելսիի" արգելքը, շատերի համար մեկ բան ակնհայտ է․ առաջնության չեմպիոն կդառնա Մադրիդի "Ռեալը"։ Այս համոզմունքը կարող է սպանել մադրիդցիներին և դուրս մղել եզրափակիչ հասնելու ճանապարհից։
  Թե ինչպես կխաղա "Ռեալը" սեփական հարկի տակ, արդեն կանխատեսելի է․ "Արքայական ակումբը" կփորձի ճնշել մրցակցին ու իր համար ցանկալի արդյունքի հասնել։ Ժոզե Մոուրինյոն գրեթե ոչմի փոփոխություն չի կատարի՝ խաղադաշտ դուրս բերելով իր թիմի հաղթական հենց այն կազմը, որը կարողացավ օրեր առաջ "Կամպ Նոու" ամրոցում հաղթանակել "Բարսելոնայի" հետ պայքարում։ Սպասել է, որ թե՛ Կական, թե՛ Ֆաբիո Կոենտրաոն, թե՛ Գոնզալո Հիգուայինը ստիպված կլինեն հերթական անգամ "մաշեցնել" պահեստայինների նստարանը՝ կրկին մի լավ տխրելով ու անհանգստանալով։
  Մյունխենյան "Բավարիան" այլ մտահոգություններ ունի, քանի որ լիարժեքորեն պատրաստ է արդեն Բաստիան Շվայնշտայգերը, ով միայն վերջերս է սկսել խաղադաշտ դուրս գալ։ Յուպպ Հայնկեսը կրկին պետք է մի լավ մոտիվացնի իր տղաներին, քանի որ "Չեմպիոնների լիգան" այն առաջնությունն է, ուր միայն ուժեղներն ու ավելի շատ ցանկացողներն են կարողանում հաղթահարել հերթական մրցակցի արգելք՝ բաղձալի գավաթին տիրանալու համար։ Ամենայն հավանականությամբ, պահեստայինների նստարանին կհայտնվի Թոմաս Մյուլլերը, ում փախարեն կխաղա Թոնի Կրոսը, ով հոյակապ խաղեր է անցկացնում "Բավարիայի" կազմում՝ անվիճելիորեն դառնալով Բաստիան Շվայնշտայգերի արժանի հետևորդը։
                                          Հավանական կազմեր
                 "Ռեալ"՝ Կասիլյաս - Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո - Խեդիրա, Խաբի Ալոնսո, Դի Մարիա, Օզիլ - Ռոնալդու, Բենզեմա
                 "Բավարիա"՝ Նոյեր - Լամ, Բադշտուբեր, Բոատենգ, Ալաբա - Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր, Կրոս - Ռոբբեն, Ռիբերի, Գոմես
                                          Հետաքրքիր փաստեր
*** "Ռեալն" ու "Բավարիան" 4 անգամ հանդիպել են մրցաշարի կիսաեզրափակչում, և երեք անգամ հաղթող է ճանաչվել գերմանական գերակումբը։
*** Մրցաշարի ընթացքում սեփական հարկի տակ կայացած վերջին 11 խաղերից 10-ում "Ռեալը" հաղթել է իր մրցակիցներին։
*** Վերջին 5 խաղերում "Ռեալը" "Չեմպիոնների լիգայում" հաղթել է իր մրցակիցներին՝ խփելով 22 գնդակ։
  Միջազգային բուքմեյքերները խաղի համար սահմանել են հետևյալ գործակիցները․ "Ռեալի" հաղթանակը գնահատվում է 1․46-ով, ոչ-ոքին՝ 3․69-ով, իսկ ահա "Բավարիայի" հաղթանակը գնահատվում է 6․17 գործակցով, ինչը բավական փոքր է, երեկվա խաղի հետ համեմատ։
  Մեր կանխատեսումը։ Մեր կայքի՝ OnlyFootball.Ucoz.Com ադմինիստրացիայի կարծիքով մադրիդցիները կկարողանան հաղթել 3-1 հաշվով։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 789 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0