Home » 2012 » Ապրիլ » 4 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 3
19:50
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 3
 Այսօր կայանում են "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչի վերջին երկու պատասխան հանդիպումները: Այս անգամ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Ռեալ Մադրիդ" (Իսպանիա) - "Ապոել" (Կիպրոս) հանդիպումը: Խաղը կայանալու է Երևանի ժամանակով 22:45 րոպեին: ՈՒԵՖԱ-ի կողմից այս հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել իտալացի Ջանլուկա Ռոկկին:
     Այս հանդիպումը "Ռեալի" համար կրելու է ընկերական բնույթ, իսկ ահա "Ապոելի" համար` էքսկուրսիա Մադրիդում: Չնայած նրան, որ կիպրական ակումբն արդեն հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել Եվրոպայում` հիանալի կամային հանդիպումներ անցկացնելով եվրոպական հեղինակավոր մարզադաշտերում` թիմը երբևէ բախտ չի ունեցել խաղալու Մադրիդի "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում: Հենց սա է հիմնական պատճառը, որ "Ապոելի" գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչը հայտարարել է, որ իր թիմը անելու է ամեն ինչ "Սանտիագո Բեռնաբեուում" լավ խաղ ցուցադրելու և գոնե 10 րոպե արժանի դիմադրություն ցուցադրելու "Ռեալին":
     "Ռեալ Մադրիդ". Մադրիդը ներկայացնող գրանդի կազմում չեն սպասվում բումային նորամուծություններ, քանի որ թիմի կազմն այնպիսին է, որ հիմնական և պահեստային կազմերն իրարից գրեթե չեն տարբերվում: Սպասվում է, որ թիմի կազմում կլինեն և՜ Կասիլյասը, և՜ Ռոնալդուն, և՜ Ռամոսը, և՜ Խաբի Ալոնսոն ու Պեպեն. վերջիններս այս թիմերի միջև կայացած առաջին հանդիպումը բաց էին թողել ստացած դեղին քարտերի համար: Չի բացառվում, որ հիմնական կազմում կլինեն պահեստայիններ համարվող Ադանը, Ալթինթոփը, Վարանը և Շահինը, ինչպես նաև թիմի ֆանտաստիկ կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով արդեն ապաքինվել է վնասվածքից:
     "Ապոել". Ինչ վերաբերում է "Ապոելին", ապա կիպրոսցիները թիմի կազմի ֆուտբոլիստների ընտրման հարցում խնդիրներ ունեն. հնարավոր է, որ կբացակայեն թիմի հիմնական ֆուտբոլիստներ Օլիվեյրան, Պուրսայտիդեսան ու Տրիչկովսկին, սակայն այս ֆուտբոլիստները ոչ թե կբացակայեն վնասվածքի կամ որակազրկման պատճառով, այլ պարզապես թիմի գլխավոր մարզիչը կարող է հանգիստ տալ, որպեսզի ավելի թարմ տեսք ունենան Կիպրոսի առաջնության առաջիկա տուրում, քանի որ "Չեմպիոնների լիգայում" դժվար է "Ապոելը" կկարողանա դուրս գալ հաջորդ փուլ:

                    Հավանական կազմեր
     "Ռեալ Մադրիդ". Կասիլյաս - Կոենտրաո, Ռամոս, Վարան, Ալթինթոփ - Ալոնսո, Շահին - Ռոնալդու, Կակա, Դի Մարիա - Հիգուային
     "Ապոել". Խիոտիս - Սոլոմոու, Կակա, Պաուլու Ժորժե, Բուավենտուրա - Նունու Մորաիշ, Էլիու Պինտու - Խարալամբիդես, Մանդուկա,
                    Մարսինյո - Աիլտոն


                    Հարցազրույցներ
     Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյո. "Կիպրոսում կայացած խաղում մենք հիանալի արդյունքի հասանք, բայցևայնպես` "Ապոելի" մենք մեծ հարգանքով ենք մոտենում: Մեզ դիմակայելու է անչափ մեծ կամային հատկանիշներ ունեցող թիմ: Թիմիս բոլոր ֆուտբոլիստներն էլ հիանալի մարզավիճակում են գտնվում, ոչ մեկը չի հոգնել, և յուրաքանչյուրը, ով հայտնվի խաղադաշտում, գիտի, թե ինչ է անելու: Վերջին երկու մրցաշրջաններում մենք հիանալի արդյունքներ ենք գրանցում "Չեմպիոնների լիգայում", քանի որ այս ընթացքում պարտվել ենք ընդամենը մեկ թիմի: Ցանկանում ենք շարունակել նույն ոգով":
     "Ապոելի" գլխավոր մարզիչ Իվան Յովանովիչ. "Իհարկե, "Ռեալն" է շարունակելու հետագա պայքարը և դուրս է գալու կիսաեզրափակիչ, սակայն մենք ցանկանում ենք "Չեմպիոնների լիգային" հրաժեշտ տալ լավ նոտայով: Մենք կարող ենք ավելի լավ խաղ ցուցադրել, քան սեփական հարկի տակ ցուցադրեցինք: Առաջին հերթին` սաներս փորձելու են ավելի լավ վարվել գնդակի հետ և ձգտելու են ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել: Ես ընդհանրապես վախ չունեմ, և հանդիպումը կարող է ունենալ նաև շատ անտրամաբանական ելք: Մենք երբևէ վախ չենք զգացել որևէ մրցակցից":

     Այս հանդիպման համար միջազգային բուքմեյքերական գործակալությունները կողմերի համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Ռեալի" հաղթանակ` 1.03 գործակից, ոչ-ոքի` 9.7, "Ապոելի" հաղթանակ` 22.3:

                    Կանխատեսում
     Onlyfootball.ucoz.com կայքը կարծում է, որ "Ռեալ Մադրիդ" - "Ապոել" հանդիպումը կավարտվի տանտերերի` 4-0 հաշվով ջախջախիչ հաղթանակով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 486 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0