Home » 2012 » Ապրիլ » 3 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 2
23:25
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 2
 Գերմանիայի կենտրոնական ու գրեթե միշտ լեփ-լեցուն մարզադաշտներից մեկում՝ Մյունխենի "Ալիանց Արենայում", որտեղ էլ կայանալու է "Չեմպիոնների լիգայի" այս տարվա խաղարկության եզրափակիչ հանդիպումը, այսօր իրար հետ կմրցեն գերմանական ֆուտբոլի անխոս առաջատար "Բավարիան" և ֆրանսիական ծաղկող ֆուտբոլի ներկայացուցիչ "Մարսելը": Հանդիպումը, որը կկայանա Երևանի ժամանակով 22:45-ին, կսպասարկի նորվեգացի գլխավոր մրցավար Սվեն Օդդվար Մոենը:
    Մրցակցի հարկի տակ պետք է հաղթել 2-0 հաշվով. սա, թվում է, մի խոչընդոտ է, որը չի կարող հաղթահարել "Մարսելի" պես թիմը, բայց մենք տեսանք, թե ինչպես մարսելցիները կարողացան խմբային փուլում մրցակցի հարկի տակ 3 գնդակ ուղարկել Դորտմունդի "Բորուսիայի", ինչպես նաև իտալական "Ինտերի" դարպասը: Սա մի փաստ է, որը պետք է հուզի Յուպպ Հայնկենսին, ով, ամենայն հավանականությամբ, չի սպասում "Մարսելի" հաղթանակին: Բացի այդ "Բավարիան" բավականին դառը փորձ ունի. թիմը հաճախ դուրս է մնացել "Չեմպիոնների լիգայի" մրցաշարի փլեյ-օֆֆ փուլից՝ առաջին խաղում հաղթանակ տանելուց հետո:
     Կարծում ենք, որ Յուպպ Հայնկենսի գլխավորած "Բավարիան" այսօր խաղադաշտ կմտնի մարտական կազմով: "Բունդեսլիգայի" վերջին խաղում թիմում խաղում էին Կոնտենտոն, Պրյանիչը և Տիմոշչուկը, բայց սա չի նշանակում, որ այսօր էլ այս տղաները խաղադաշտ են դուրս գալու թիմի հիմնական կազմում: Ամենայն հավանականությամբ, այսօր խաղադաշտում հանդիպման առաջին իսկ րոպեներից կհայտնվի Բաստիան Շվայնշտայգերը:
    Դժվար է գուշակել, թե ինչպիսի կազմով կխաղա Դիդյե Դեշամի թիմը, որը պետք է այսօրվա խաղում առնվազն 2 գոլի հեղինակ դառնա և անառիկ պահի սեփական դարպասը: Թեև վերջնական հաղթանակի հնարավորությունը շատ քիչ է, սակայն, ամեն դեպքում, հաղթանակը մ մեծ նշանակություն կունենա թիմի համար: Խաղադաշտ է վերադարձել թիմի առաջատար և ավագ, դարպասապահ Սթիվ Մանդանդան, իսկ ահա առաջին հանդիպման ժամանակ վնասվածք ունեցող Դիարրան նույնպես կարողէ մասնակցել այս հանդիպմանը: Շատ լուրջ վնասվածք է ստացել հիմնական կազմի պաշտպան Դիավարան: Հնարավոր է, որ փոփոխություններ լինեն թիմի հարձակման գծում. "Մարսելը" պետք է ոչ թե մեկ գոլ խփի, այլ կարևոր գոլեր:
                               Հավանական կազմեր
          "Բավարիա" - Նոյեր - Լամ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա - Լուիս Գուստավո, Տոնի Կրոս, Ռոբբեն, Ռիբերի, Մյուլլեր - Գոմես
          "Մարսել" - Մանդանդա - Ասպիլիկուետա, Ֆաննի, Նկուլու, Մորել - Մբիա, Շեյրու, Վալբուենա - Ռեմի, Անդրե Այու, Բրանդաո
                               Հետաքրքիր փաստեր
*** "Բավարիան" եվրագավաթներում սեփական հարկի տակ անցկացրած վերջին 13 խաղերում 12 հաղթանակ է տոնել, բայց անցած տարի դուրս է մնացել "Չեմպիոնների լիգայի" խաղարկությունից սեփական հարկի տակ "Ինտերին" պարտվելուց հետո:
*** "Մարսելը", պարտվելով սեփական հարկի տակ, ընդամենը մեկ անգամ է կարողացել դուրս գալ հաջորդ փուլ, այն էլ ՈԻԵՖԱ-ի գավաթի 2008/2009 մրցաշրջանի ընթացքում:
      Միջազգային բուքմեյքերական գործակալությունները հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Մարսելի" հաղթանակ 9.7 գործակից, ոչ-ոքի՝ 4.85 գործակից, "Բավարիայի" հաղթանակը գնահատվել է 1.25 գործակցով:
     Մեր կանխատեսումը: Ըստ OnlyFootball.ucoz.com կայքի ադմինիստրացիայի՝ այս կարևոր հանդիպումն էլ կավարտվի մյունխենյան ուժեղագույն թիմի հաղթանակով, իսկ թե ինչ վերջնահաշիվ կգրանցվի, դժվար է գուշակել: Գուցե խաղն ավարտվի 2-0 հաշվով հօգուտ բավարացիների:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0