Home » 2012 » Ապրիլ » 3 » "Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 1
23:24
"Չեմպիոնների լիգա". 1/4 եզրափակիչ. Պատասխան հանդիպումներ. ՄԱՍ 1
 Այսօր "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումների առաջին օրն է. Կատալունիայի հենց սրտում՝ "Նոու Կամպ" մարզադաշտում, տեղի կունենա "Բարսելոնա"-"Միլան" անչափ հետաքրքիր հանդիպումը: Երկու թիմերն էլ լրջորեն են պատրաստվել մրցավեճին, որը սպասարկելու է հոլանդացի գլխավոր մրցավար Բյորն Քեյպերսը:
    Թեև առաջին խաղում երկու թիմերն էլ բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին, սակայն ոչ մեկին չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման 15-րդ րոպեից սկսած "Միլանը" սկսեց պաշտպանական ֆուտբոլ ցուցադրել, ինչը հնարավորություն չտվեց կատալոնացիներին ազատ տարածություններ ունենալ խաղադաշտում: Հույս ունենք, որ իրավիճակն այսօր կփոխվի, այլապես այն կարող է նույնիսկ խորանալ:
   Կատալոնական "Բարսելոնան" կարող է այսօրվա վճռորոշ խաղում խաղադաշտ դուրս գալ առանց իր գլխավոր մաեստրոյի՝ Չավիի, ով մկանների հետ կապված որոշակի խնդիրներ ունի: Սեսկ Ֆաբրեգասը դուրս չեկավ "Ատլետիկի" հետ խաղում որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, իսկ այսօր, ամենայն հավանականությամբ, կխաղա հիմնական կազմում: Առջի գծում Սեսկ Ֆաբրեգասին կօգնեն Լեո Մեսսին և Ալեքսիս Սանչեսը: Իսպանիայի առաջնության "Ատլետիկի" հետ խաղում հանգստանալու հնարավորություն ուներ Կառլես Պույոլը, ով այսօր կլինի մեկնարկային կազմում: Ըստ իսպանական մամուլի՝ "Բարսելոնան" այսօր կխաղա 3-4-3 մարտավարությամբ, երբ Անդրես Ինյեստան ու Դանի Ալվեշը կլինեն եզրային կիսապաշտպանների դերում:
    Իտալական "Միլանը" դեռևս խնդիրներ ունի պաշտպանության կենտրոնում, քանի որ վնասվածքից դեռ չի ապաքինվել բրազիլացի հզոր պաշտպան Տիագու Սիլվան: Կասկածի տակ է մյուս բրազիլացու՝ Պատոյի մասնակցությունն այս խաղին: Թեև բազմափորձ կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆն ու պաշտպան Ալեսանդրո Նեստան չեն խաղացել "Կատանիայի" հետ խաղում, սակայն այսօր նրանք անհրաժեշտ են ու կօգնեն թիմին: Մեկնարկային կազմում կլինի նաև եզրային պաշտպան Աբատեն, իսկ Բոներան գուցեև այսօր չխաղա:
                             Հավանական կազմեր
      "Բարսելոնա" - Վալդես - Դանի Ալվեշ, Մասկերանո, Պիկե, Պույոլ - Բուսկետս, Չավի, Ինյեստա - Սանչես, Մեսսի, Ֆաբրեգաս
      "Միլան" - Աբյատտի - Աբատե, Նեստա, Մեքսես, Անտոնինի - Ամբրոզինի, Զեեդորֆ, Նոչերինո - Բոատենգ, Ռոբինյո, Իբրահիմովիչ
                             Հետաքրքիր փաստեր
*** Այս մրցաշրջանում երկու թիմերի համար այս հանդիպումը կլինի 4-րդը, իսկ "Միլանը" դեռ չի հաղթել, բայց ահա "Կամպ Նոու" դաշտում թիմը կարողացել է ոչ-ոքի խաղալ՝ 2-2 հաշվով ավարտելով կարևոր մրցավեճը:
*** "Չեմպիոնների լիգայի" մրցաշարում սեփական հարկի տակ կատալոնական "Բարսելոնան" չի պարտվել սկսած 2009թ.-ի հոկտեմբերից. 14 խաղերից հետո միայն 2 ոչ-ոքի է գրանցվել:
*** "Միլանը" "Չեմպիոնների լիգայի" այս մրցաշրջանում ոչ մի հաղթանակ չի տարել մրցակցի հարկի տակ:
     Միջազգային բուքմեյքերական գործակալությունները հանդիպման համար սահմանել են հետևյալ գործակիցները. "Միլանի" հաղթանակը գնահատվել է 9.22 գործակցով, ոչ-ոքին՝ 5.34 գործակցով, իսկ "Բարսելոնայի" հաղթանակը գնահատվել է 1.21 գործակցով:
   Մեր կանխատեսումը: OnlyFootball.ucoz.com կայքի ֆուտբոլասեր ադմինիստրացիան կարծում է, որ հանդիպումը կանցնի լարված ու դինամիկ պայքարում, իսկ վերջնական արդյունքում "Բարսելոնան" կհաղթի 2-1 հաշվով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 649 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0