Home » 2011 » Նոյեմբեր » 21 » "Չեմպիոնների լիգա". 5-րդ խաղային օր
18:13
"Չեմպիոնների լիգա". 5-րդ խաղային օր
Վաղը և հաջորդ օրը տեղի են ունենալու "Չեմպիոնների լիգայի" 5-րդ խաղային օրվա հանդիպումները: Արդեն ավարտվում է 2011թ.-ը և դրա հետ մեկտեղ ավարտվում է "Չեմպիոնների Լիգայի" 2011/12 խաղարկության խմբային մրցաշարը: Փորձենք շատ ամփոփ ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունենում ֆուտբոլային խաղադաշտերից դուրս:
  "Մանչեսթեր Սիթիի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին "Նապոլիի" դեմ արտագնա կարևորագույն խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը հիանալի տրամադրությամբ է մեկնում Նեապոլ: "Մեր թիմը արդեն շատ բան է ապացուցել այս մրցաշրջանում",-ասել է Մանչինին:
  Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գերաստղ Քրիշտիանու Ռոնալդուն վստահ է, որ իր թիմն հաստատ ի զորու է հաղթել "Չեմպիոնների լիգայի" գավաթը. "Արքայական "Ռեալը" միշտ էլ եղել է հաղթողի գլխավոր հավակնորդներից: Դա անելը չափազանց դժվար կլինի, սակայն մեր թիմը ի վիճակի է լուծելու ամենաբարդ խնդիրները":
  Զլատան Իբրահիմովիչն անհամբերությամբ է սպասում "Բարսելոնային" արդեն հարազատ "Սան Սիրոյում": "Ֆանտաստիկ հանդիպում է լինելու: Մենք կհյուրընկալենք աշխարհի ուժեղագույն թիմին",-ասել է Իբրան, ում կարիերան այդպես էլ չստացվեց Կատալոնիայում:
  Իսկ ահա "Լիլի" դարպասապահ Նալդոն ասել է, որ չի վախենում մոսկովյան ցրտից և արհեստական խոտածածկից, ու որ իրենք կփորձեն 3 միավոր տանել խստաշունչ "Լուժնիկիից":
   "Մանչեսթեր Յունայթեդին" նյարդային հանդիպում է սպասվում "Օլդ Թրաֆֆորդում": "Յունայթեդը" և պորտուգալական "Բենֆիկան" կփորձեն պարզել այն թիմին, որը խմբից դուրս կգա առաջին հորիզոնականով: "Մանկունիանցիները" վերջին շրջանում բավականին բարդ իրադրության մեջ են հայտնվել, քանի որ կիսապաշտպանության կենտրոնում լուրջ խնդիրներ կան, բացի այդ ընդհանուր թիմի խաղը հեռու է լավ մարզավիճակից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 523 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0