Home » 2011 » Հուլիս » 4 » Չեխ. "Մարդկանց պետք է գնահատել ոչ թե տարիքով, այլ կատարած աշխատանքի որակով"
17:46
Չեխ. "Մարդկանց պետք է գնահատել ոչ թե տարիքով, այլ կատարած աշխատանքի որակով"
 Լոնդոնի "Չելսիի" և Չեխիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ Պետր Չեխը բրիտանական Sky Sports լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ խոսել է լոնդոնյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ Բոաշի մասին: Վերոնշյալ լրատվամիջոցին պատկանող պարբերականը մեջբերում է Չեխի խոսքերը, "Կարծում եմ, որ դա լավ որոշում էր, քանի որ Վիլլաշ Բոաշն արդեն հասցրել է բավականաչափ տիտղոսներ նվաճել՝ չնայաց դեռ երիտասարդ է: Նա մեզ հետ աշխատելու մեծ փորձ ունի, քանի որ տարիներ առաջ աշխատել է մեր ակումբի հետ: Այդիսկ պատճառով նա ամեն ինչ հասկանում և գիտակցում է. նա գիտի, թե ինչ է նշանակում լինել "Չելսիում", լինել անգլիական "Պրեմիեր լիգայում": Նրա՝ մեր ակումբից հեռանալուց հետո շատ բաներ են փոխվել մեր ակումբում, սակայն ինքն էլ է շատ փոխվել: Այս ամենը կարող են նրա համար լինել առավելություններ: Հույս ունեմ, որ Բոաշը մեզ հաղթանակի կհասցնի: Նա երիտասարդ և նպատակասլաց մարզիչ է: Մարդկանց պետք է գնահատել ոչ թե տարիքով, այլ կատարած աշխատանքի որակով: Եթե դու 16 տարեկան ես և կարողանում ես քեզ լավ դրսևորել, ապա դու կկարողանաս մշտապես դուրս գալ խաղադաշտ: Եթե դու 18 տարեկան ես և այդքան էլ լավ չես քեզ դրսևորում, ապա դու կկորցնես քո տեղը հիմնական կազմում: Այս նույն բանը վերաբերում է նաև մարզիչներին: Որևէ արգելք չեմ տեսնում, որը կխանգարի 33-ամյա մարզչին գլխավորել գրանդ ակումբ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 538 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1