Home » 2011 » Հուլիս » 27 » Չեխը խոսում է Բոաշի ու թիմի մասին
09:33
Չեխը խոսում է Բոաշի ու թիմի մասին

Լոնդոնի "Չելսիի" դարպասապահ Պետր Չեխը The Telegraph պարբերականի լրագրողի հետ խոսել է իր թիմի հին և նոր մարզիչների մասին. "Բոլոր մարդիկ տարբեր են, և մարզիչներին դա ևս վերաբերում է: Նրանք ակումբ են գալիս իրենց մտքերով և ցանկանում են կիրառել իրենց գաղափարները: Երբեմն դա գործում է, երբեմն՝ ոչ, բայց ամբողջն այն է, որ Մոուրինյոն որոշակի ստանդարտ է սահմանել "Չելսիում", և մնացածին մնում է միայն համապատասխանել դրան կամ փորձել ավելի մեծ հաջողությունների հասնել: Այն ժամանակաշրջանից հետո, երբ Անդրեն աշխատում էր Մոուրինյոյի հետ, շատ բան է փոխվել: Փոխվել է ոչ միայն ակումբը, այլ նաև հենց ինքը. Վիլլաշ-Բոաշն այլևս մարզչական շտաբի անդամ չէ: Նա դարձել է տաղանդավոր մարզիչ: Այժմ ամեն ինչ լավ է դասավորվում: Հուսով եմ՝ այդպես էլ կշարունակվի: Այս ակումբում իմ հանդես գալու ընթացքում "Չելսին" յոթ անգամ մարզիչ է փոխել: Լինում են պահեր, երբ կարելի է ասել, որ մրցաշրջանը լավ է անցել, սակայն առանց տիտղոսների դա դժվար է: Իսկապես, երբեմն պատահում են, որ ոչ մի նվաճում չունես, բայց գոհ ես, սակայն "Չելսիում" դա հնարավոր չէ",-Չեխի խոսքերը մեջբերել է պարբերականը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 429 | Added by: Hartsat | Tags: լրագրող, Պետր Չեխ, մրցաշրջան, Մոուրինյո, դարպասապահ, Չելսի, Վիլլաշ-Բոաշ, The Telegraph | Rating: 5.0/2
Total comments: 0