Home » 2011 » Հուլիս » 26 » Չիչարիտո. "Գալիք հանդիպմանը պետք է շատ աշխատենք"
19:47
Չիչարիտո. "Գալիք հանդիպմանը պետք է շատ աշխատենք"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" մեքսիկացի հարձակվող Խավիեր Էրնանդեսն ամերիկյան MLS-ի բոլոր աստղերի հետ կայանալիք հանդիպումից առաջ նշել է, որ մրցակից թիմի կազմում են հանդես գալիս մի շարք ուժեղ ֆուտբոլիստներ:
Նշենք, որ այս մրցավեճը կայանալու է չորեքշաբթի օրը՝ Նյու Ջերսիի "Ռեդ Բուլ Արենա" մարզադաշտում:
Մեքսիկացու խոսքերն է մեջբերում հեղինակավոր AP պարբերականը. "Մենք պետք է լավ խաղ ցուցադրենք, քանի որ մրցակիցները բավական ուժեղ են: Պետք է քրտնաջան աշխատենք,  բարելավենք մեր մարզավիճակը, որպեսզի հանդես գանք հնարավորինս լավ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 452 | Added by: Hayk | Tags: MLS, Մանչեսթեր Յունայթեդ, Ռեդ Բուլ Արենա, մեքսիկացի հարձակվող, Խավիեր Էրնանդես, AP, Նյու Ջերսի | Rating: 5.0/1
Total comments: 0