Home » 2011 » Հուլիս » 11 » "Չիչարիտոն" նոր պայամանագրի է սպասում
09:38
"Չիչարիտոն" նոր պայամանագրի է սպասում
 Բրիտանական The Times պարբերականը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել ակումբի առաջատար հարձակվող մեքսիկացի երիտասարդ Խավիեր Էրնանդեսին: Նշվում է, որ 23-ամյա մեքսիկացին, նախորդ մրցաշրջանում մեքսիկական "Չիվասից" գալով մանչեսթերյան գրանդ, շատ լավ է դրսևորել իրեն ողջ մրցաշրջանի ընթացքում, ուստի "մանկունյացիները" ցանկանում են երկարաձգել Էրնանդեսի հետ ներկայիս պայմանագիրը՝ դրանով իսկ մեքսիկացուն հեռու պահելով շահավետ առաջարկներից:
Հիշեցնենք, որ "Չիչարիտոն" անգլիական ակումբի կազմում 2010/11թթ. մրցաշրջանում անցկացրած 45 հանդիպումներում դարձել է 20 գնդակի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0