Home » 2012 » Հունվար » 7 » Չնայած մեծ պարտքերին` Գլեյզերները գումարներ չեն խնայում
20:50
Չնայած մեծ պարտքերին` Գլեյզերները գումարներ չեն խնայում
 Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ամերիկացի սեփականատերներ Գլեյզերների ընտանիքը չնայած ունեցած մեծ արտաքին պարտքերին` պատրաստվում է գումարներ տրամադրել ակումբին ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում գնումներ կատարելու և կազմն ավելի ուժեղացնելու նպատակով: Նշվում է, որ Գլեյզերները ստիպված են այս քայլին գնում, քանի որ ակումբը վերջին ժամանակներս այդքան էլ լավ խաղ չի ցուցադրում և կարծիքներ կան, որ այս տարի "կարմիր սատանաներն" այդպես էլ չեն կարողանա որևէ տիտղոս նվաճել:
   Նշենք, որ ներկայումս "Մանչեսթեր Յունայթեդի" մարզաբազայում կարծես թե վնասվածքների վարակ է տարածվել:
   Հավելենք, որ ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների` "Մանչեսթեր Յունայթեդը" ցանկանում է ձեռք բերել հոլանդական "Այաքսի" երիտասարդ կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին, իտալական "Ինտերի" հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի և Լոնդոնի "Չելսիի" բրիտանացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0