Home » 2011 » Հունիս » 4 » Չվաստակած պարտություն կամ...
21:35
Չվաստակած պարտություն կամ...
Ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքի "Պետրովսկի" մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական փուլի հերթական հանդիպումը. գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ հանդիպեցին մեր ազգային ընտրանին ու Ռուսաստանի ազգային հավաքականը, որը վերջին շրջանում անատամ խաղ է ցուցադրում:
Հանդիպումն անցավ երկուստեք գոլային ու վտանգավոր պահերի ստեղծմամբ:
Առաջին վտանգավոր հարվածը մրցակցի դարպասին կատարեց մեր հավաքականի խաղացող Յուրա Մովսիսյանը, ով ողջ հանդիպման ընթացքում ցույց տվեց մարզասերներին ու ֆուտբոլային մասնագետներին, որ ինքը շատ բարձրակարգ խաղացող է և ավելիին է արժանի, քան ռուսական "Կրասնոդարում" խաղալը: Խաղի 25-րդ րոպեին հենց Մովսիսյանի ուժերով Մարկոս Պիզզելին կարողացավ ուղղակի հոյակապ կերպով շրջանցել իրեն հետապնդող պաշտպանին և դարպասին դիպուկ հարված կատարել: 1-0 հօգուտ հայերի. մեր երկրպագուները ցնծում էին, սակայն դա շատ կարճ տևեց, քանի որ ընդամենը 60 վայրկյան անց Պավլյուչենկոյի գեղեցիկ ու դիպուկ հարվածից հետո խաղի հաշիվը հավասարվեց՝ 1-1:
Մինչև ընդմիջում խաղի սցենարը չփոխվեց. ռուսները փորձում էին գրոհել, իսկ մերոնք՝ հարմար առիթը բաց չէին թողում հակագրոհ կազմակերպելու համար: Մի քանի դրվագներում հոյակապ գործեցին ռուս պաշտպանները, մի դեպքում էլ թիմին փրկեց բազմափորձ Իգոր Ակինֆեևը: Երկրորդ խաղակեսում նկատվեց, որ հայ ֆուտբոլիստներն ավելի են միտված հաղթանակի, քանի որ ամեն ջանք ձեռնարկում էին մրցակցի դարպասը գրավելու ուղղությամբ: Բայց եղավ հակառակը. ռուսները հակագրոհի վրա բռնեցին, մեր թիմին և ազատ դիրքում հայտնված Լոնդոնի "Տոտենհեմի" պահեստային հարձակվող Ռոման Պավլյուչենկոն կարողացավ դուբլ գրանցել:
 Հայերը չընկճվեցին, սակայն ռուսներին րոպեներ անց հաջողվեց ևս մեկ գոլ խփել. Ժիրկովի վաստակած 11 մետրանոց հարվածը հստակորեն իրացրեց Պավյուչենկոն՝ դառնալով դասական հեթ-տրիկի հեղինակ:

Հարկ է նշել, որ հանդիպման մրցավարը այս խաղում մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց. նախ նա ժամանակին չէր արձանագրում խաղի կանոնների խախտումները, ապա երբեմն կողմնապահ էր գտնվում կամ եթե ավելի կոռեկտ լինենք. վիճարկելի որոշումներ կայացնում էր միմիայն ռուսների օգտին: Այդպիսի մի որոշման պատճառով հաշվի չառնվեց խաղի 84-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գլխով կատարած դիպուկ հարվածը, որը ցնցեց դարպասային ցանցը և հայտնվեց Ակինֆեևի պաշտպանած դարպասում:
Մեր հավաքականը ցուցադրեց թիմային գեղեցիկ ֆուտբոլ, գերազանց հանդես եկավ թե տեխնիկապես, թե ֆիզիկապես, գրագետ գործեց թիմային պաշտպանությունը, թեև կրկին հենց պաշտպանությունում եղան սխալներ, որոնք ժամանակի ընթացքում անշուշտ պետք է շուտափույթ ուղղվեն: Եթե մեր թիմը շարունակի այսպիսի տեմպերով զարգանալ, ապա Բրազիլիայում կայանալիք մոտակա ֆուտբոլային առաջնությանը կարող ենք ռեալ շանս ունենալ ուղեգիր նվաճելու. արդեն դեպի 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի տոմսեր պետք է գնել:
Հ.Գ. Նշենք, որ ռուսներն իրենց հերթին շատ անատամ էին գործում նամանավանդ գրոհներ կազմակերպելիս. չէր զգացվում, որ Ադվոկատի թիմը բարձր վարականիշ ու կարգ ունի մեր թիմի հետ համեմատելիս: Ռուսները ոչ մի նոր բան չցուցադրեցին, և դժվար է հավատալ, որ այս թիմը կարող է հետագայում ԵՎՐՈ 2012 մրցաշարի եզրափակիչ փուլում հանդես գալ՝ հաշվի առնելով, որ մեր խմբում խաղում են հզոր Իռլանդիան և ոչ պակաս ատլետիկ Սլովակիան:
 Հարկ ենք համարում նշել նաև, որ ռուս երկրպագուները հերթական անգամ աչքի ընկան իրենց ճայթրուկասիրությամբ՝ խաղադաշտ նետելով մի քանի ցնցող ճայթրուկներ, որոնց պայթյունից, փառք Աստծո, ոչ ոք չտուժեց: Իսկ երկրորդ կեսում երկրպագուների մի մասը որպես բողոքի նշան ինքնակամ լքեց խաղադաշտը: Մանրամասների մասին կպատմենք հետագայում:
Այժմ սպասում ենք քննարկման...
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 545 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 391 2 3 4 »
1-10 11-20 21-30 31-39