Home » 2011 » Հունիս » 20 » Ձոլան շատ է ցանկանում դառնալ "Ինտերի" գլխավոր մարզիչ
22:40
Ձոլան շատ է ցանկանում դառնալ "Ինտերի" գլխավոր մարզիչ
 Իտալական "Ինտերի" ղեկավարությունը նոր գլխավոր մարզիչ է փնտրում այն բանից հետո, երբ իր պաշտոնից հեռացել է Լեոնարդոն: Թեկնածուների ցանկում է հայտնվել նաև Ջանֆրանկո Ձոլան, ով ավելի վաղ աշխատում էր անգլիական "Վեստ Հեմում": Ձոլայի գործակալ Ֆուլվիո Մարուոկոյի խոսքերն է մեջբերում իտալական հեղինակավոր Football Italia պարբերականը. "Առայժմ Ձոլան "Ինտերից" առաջարկ չի ստացել: Մեզ դեռևս ոչ ոք չի զանգել: Սակայն լուրերը այն մասին, որ Ձոլան կարող է գլխավորել "Ինտերը",  հիմքեր ունեն: Միլանցիները նրան դիտարկում են որպես գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկը: Ջանֆրանկոն, որը տեղյակ է այդ իրավիճակից, ցանկանում է ուժերը փորձել այդ ակումբում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0