Home » 2013 » Մարտ » 10 » Զանետտի. "Հույս ունեմ՝ ամբողջ թիմով կնշենք իմ 600-րդ խաղը"
16:48
Զանետտի. "Հույս ունեմ՝ ամբողջ թիմով կնշենք իմ 600-րդ խաղը"
 Իտալական "Ինտերի" ավագ Խավյեր Զանետտին, ում համար "Ա Սերիայում" "Բոլոնիայի" հետ առաջիկա խաղը լինելու է 600-րդը իատալական առաջնությունում, նշել է, որ մեծ հպարտություն է զգում՝ իրեն այդպիսի հռչակավոր ակումբի մասնիկը զգալով. "Ես հպարտ եմ "Ինտեր" անունով մեծ ընտանքի անդամը լինելու համար: Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ սիրում են այս ակումբը, դա մեզ համար շատ կարևոր է: Այսքան տարիների ընթացքում թիմի ավագ լինելը ինձ վրա անասելի պատասխանատվություն է, և ես շնորհակալ եմ այդպիսի պատվի համար: Հուսով եմ՝ մենք ողջ թիմով իմ 600-րդ խաղը և ակումբի 105-րդ տարեդարձը կնշենք առաջիկա խաղում հաղթանակով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 333 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0