Home » 2013 » Մարտ » 31 » Զանետտի. "Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում ևս կխաղամ"
13:10
Զանետտի. "Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում ևս կխաղամ"
 Միլանյան "Ինտերի" բազմափորձ ավագ Խավյեր Զանետտին "Ծեր Սինյորայի" հետ խաղից հետո (Խմբ. հանդիպումն ավարտվել է "Ինտերի" պարտությամբ 1-2 հաշվով) հայտնել է, որ մտադիր է դեռևս ֆուտբոլիստի կարիերան շարունակել նաև հաջորդ մրցաշրջանում: "Կարծում եմ՝ կխաղամ հաջորդ մրցաշրջանում: Ես շատ վշտացած եմ պարտությունից, քանի որ մենք հավասար հնարավորություններով էինք խաղում: Եվ յուրաքանչյուր դրվագում ձգտում էինք չհանձնվել: Ոչ մեկը չի էլ ասի, թե մենք վատ խաղացինք: Թիմը առաջվա պես շարունակում է պայքարել "Չեմպիոնների լիգայում" իր տեղի համար, և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի չկորցնենք մեզ տրված հնարավորությունները: Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում լիովին կվերադառնանք ավելի լուրջ հանձնարարություններ կատարելու համար",- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իտալական "Football Italia"-ն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 297 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0