Home » 2011 » Մայիս » 23 » Դևիդ Բեքհեմ. "Նևիլն արժանի է հրաժեշտի հանդիպման"
17:52
Դևիդ Բեքհեմ. "Նևիլն արժանի է հրաժեշտի հանդիպման"
Մանչեսթերյան "Օլդ Թրաֆֆորդ" մարզադաշտում վաղը կայանլու է "Մանչեսթեր Յունայթեդի" լեգենդար ավագ Գերի Նևիլի հրաժեշտի հանդիպումը: Հանդիպմանը մասնակցելու է նաև "Յունայթեդի" 90-ականների ոսկե սենդի ամենավառ ներակայացուցիչներից մեկը` Դևիդ Բեքհեմը: Այդ սերնդի "Յունայթեդի" սաներից խաղադաշտ են դուրս գալու նաև Ֆիլ Նևիլը, Նիկի Բատը, Փոլ Սքոուլզը և Ռայան Գիգսը:
"Ես միշտ փշաքաղվում եմ, երբ մտածում եմ, որ նորից հագնելու եմ "Յունայթեդի" մարզաշապիկը: Ես Գերիի հետ խաղացել եմ երկար տարիների ընթացքում, մենք նրա հետ ապրել էինք մեկ սենյակում, Գերին եղել է իմ հարսանիքի վարորդը, և ես մեծ պատվով ընդունեցի նրա հրավերը: Գերին շատ է նվիրված իր ակումբին, և դրա համար վայելում է երկրպագուների սերը: Նա չափազանց տաղանդավոր է, սակայն միևնույն ժամանակ շատ աշխատասեր: Գերին արժանի է նման հրաժեշտի ինչպես ոչ մեկը",-ասել է Բեքսը:
   Նշենք, որ հանդիպումը կայանալու է Թուրինի "Յուվենթուսի" դեմ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 0