Home » 2011 » Հունիս » 15 » Դևիդ Բեքհեմ. "Որպես խաղացող ես ինձ զգում եմ այնպես, ինչպես 21 տարեկանում"
17:46
Դևիդ Բեքհեմ. "Որպես խաղացող ես ինձ զգում եմ այնպես, ինչպես 21 տարեկանում"
 Ամերիկյան "Լոս-Անջելես Գալաքսի" ակումբի անգլիացի ֆուտբոլային աստղ Դևիդ Բեքհեմը ամերիկյան BBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ 2012թ.-ին Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի ժամանակ ինքն ավելի շատ օգտակար կլինի որպես մասնակից, քան մարզիչ: Այդ ժամանակ Անգլիայի ազգային հավաքականի նախկին ավագի տարիքը կլինի 37, սակայն ֆուտբոլիստն ասում է, որ իր տարիքը, ֆիզիկական առումով, որևէ խոչընդոտ չի հանդիսանա. "Որպես խաղացող ես ինձ զգում եմ այնպես, ինչպես 21 տարեկանում":
Հիշեցնենք, որ 2010թ.-ին ՀԱՀ-ում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Բեքհեմը նշանակվել էր Անգլիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոյի խորհրդականը: Նա պետք է մասնակցեր աշխարհի առաջնությանը, սակայն վնասվածքը նրան զրկեց բոլոր հնարավորություններից:
Նշենք նաև, որ վերջին անգամ Բեքհեմն Անգլիայի ազգային հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ է դուրս եկել 2009թ.-ին, իսկ որպես ազգային հավաքականի ֆուտբոլիստ անցկացրել է ընդհամենը 115 հանդիպում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0