Home » 2012 » Սեպտեմբեր » 2 » Դանի Ալվեշն ապաքինվել է
07:26
Դանի Ալվեշն ապաքինվել է
 Կատալոնական "Բարսելոնայի" բրազիլացի աջ եզրային պաշտպան Դանիել Ալվեշը լիովին ապաքինվել է աջ ոտքի ազդրի մկանային թեթև վնասվածքից, որի պատճառով դեռևս օրեր առաջ չկարողացավ մասնակցել "Սանտիագո Բեռնաբեու" մարզադաշտում կայացած Մադրիդի "Ռեալի" դեմ վճռորոշ խաղին, որտեղ էլ նրան փորձում էր փոխարինել հետագայում էլ խաղադաշտից հեռացված Ադրիանոն: Ինչպես նշում է "կապտանռնագույնների" պաշտոնական կայքը, ամրակազմ պաշտպանը արդեն այլևս ցավեր չունի ազդրի շրջանում: Դեռևս երեկ նա միացել է թիմին և մարզվել թիմակիցների հետ, իսկ այսօր արդեն կարող է խաղալ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0