Home » 2011 » Հուլիս » 8 » Դարիո Գոմես. "Դեռ շատ անելիքներ կան"
11:08
Դարիո Գոմես. "Դեռ շատ անելիքներ կան"
 Կոլումբիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էռնան Դարիո Գոմեսը the SUN պարբերականի լրագրողի հետ խոսել է "Ամերիկայի գավաթում" Արգենտինայի հետ մրցավեճի մասին (խաղը տեղի է ունեցել երեկ և ավարտվել է 0-0 հաշվով). "Հետաքրքիր, բարդ և կարևոր հանդիպում էր երեկվա խաղը,-նշել է Գոմեսը,-Երբ դու տիրում ես գնդակին, ավելի դժվար է լինում պաշտպանվելը։ Ցանկացած կորուստը ռիսկ էր մեզ համար։ Այդ պատճառով մեզ համար այս խաղն ավելի հեշտ էր, քան Կոստա Ռիկայի հետ հանդիպումը։ Երեկ վտանգավորի դերում արգենտինացիներն էին։ Մենք գիտակցում ենք, որ Բոլիվիայի հետ խաղում նորից պետք է անցնենք նման դժվարին ճանապարհով։ Բայց մենք հիմա պատրաստ ենք ամեն ինչի",-իր խոսքը եզրափակել է կոլումբացիների գլխավոր մարզիչը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 378 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0