22:49 Դե Ռոսսին կարող է դառնալ Ալոնսոյի գործընկերը | |
Մադրիդյան "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է ուժեղացնել իր թիմի կենտրոնական գոտին, որպեսզի "սերուցքայինների" հենակետային Խաբի Ալոնսոն մի փոքր ավելի հանգիստ զգա իրեն: Ինչպես հայտնում է իսպանական AS օրաթերթը, "Արքայական ակումբի" ղեկավարությունն Ալոնսոյին համարժեք գործընկեր է դիտարկում հռոմեական "Ռոմայի" կիսապաշտպան Դանիելե դե Ռոսսիին: Ըստ նախնական տեղեկատվությունների` "Ռեալն" արդեն սկսել է բանակցություններ վարել իտալական թիմի հետ և խաղացողի համար առաջարկում է մոտ 35 մլն եվրո: Հարկ ենք համարում նշել, որ դե Ռոսսիի հետ "Ռոման" գործող պայմանագիր ունի մինչև 2012թ.: | |
|
Total comments: 1 | |
| |