Home » 2011 » Հուլիս » 1 » Դե Խեան գոհ է իր նոր թիմից
07:27
Դե Խեան գոհ է իր նոր թիմից
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նորեկ ու երիտասարդ դարպասապահ Դավիդ դե Խեան իր տպավորություններով կիսվել է նոր ակումբ տեղափոխվելու կապակցությամբ և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին պատմել է իր ապագա պլանների մասին: 
"Կարծում եմ՝ մեր թիմի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարն աշխարհի լավագույն դարպասապահն էր։ Հուսով եմ, որ ինձ կհաջողվի կրկնել և ժամանակի ընթացքում նաև գերազանցել նրա ձեռք բերած հաջողությունը։ Ես պատրաստ եմ այս թիմին երկար տարիներ նվիրաբերել, ինչպես Էդվինը",-ասել է Դե Խեան նաև ավելացնելով,-ես երիտասարդ եմ, բայց արդեն մասնակցել եմ Իսպանիայի "Լա լիգայի" երկու առաջնության։ Կարծում եմ՝ "Մանչեսթեր Յունայթեդում" խաղալու համար բավականաչափ փորձ ունեմ և հուսով եմ՝ արագ կհարմարվեմ նոր պայմաններին"։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0