Home » 2012 » Հունվար » 19 » Դե Խեան "թշնամի" ունի "Յունայթեդում"
14:58
Դե Խեան "թշնամի" ունի "Յունայթեդում"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ դարպասապահ Անդերս Լինդեգորն այսօր առավոտյան բավականին ցնցող հայտարարություն է արել. "Ես գիտեմ, որ իմ գործընկեր Դավիդ դե Խեան մի շարք յուրահատուկ հմտություններ ունի: Նա դեռ 21 տարեկան է ու կարող է հրաշալիորեն աճել: Անշուշտ, մի օր նա կդառնա "Մանչեսթեր Յունայթեդի" առաջատարը, սակայն իմ խնդիրն է, որպեսզի դե Խեան լինի լավագույնը միայն 10 տարի անց: Բոլոր ֆուտբոլիստների պես ես էլ եմ սիրում խաղալ, այնպես որ ամեն ինչ անելու եմ, որպեսզի Դավիդ դե Խեան չկարողանա կատարելագործել իր հմտությունները: Ընդամենը 3 տարի առաջ ես խաղում էի Դանիայի առաջնության 2-րդ դիվիզիոնում, իսկ երբ մեկ տարի առաջ եկա Անգլիա, շատերը նույնիսկ անունս չէին կարողանում հնչեցնել, այնպես որ ես ցանկանում եմ լինել "Յունայթեդի" առաջատարը, իսկ իսպանացի գործընկերս դեռ պետք է սպասի",- անկեղծացել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի սանը անգլիական The Telegraph պարբերականի հետ ունեցած հարցարույցի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 490 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0