Home » 2012 » Հունվար » 20 » Դե Խեան տեսողության հետ խնդիրներ ունի
20:30
Դե Խեան տեսողության հետ խնդիրներ ունի
 Անգլիայի "Պրեմիեր լիգայի" 19-ակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" 21-ամյա դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է աչքերի լազերային վիրահատության ենթարկվել մոտակա ամռանը: Ըստ բրիտանական The Guardian հայտնի հանդեսի, տեսողության հետ խնդիրները դեռ վաղուց էին անհանգստացնում իսպանացուն և վիրաբուժական միջամտությունն անհրաժեշտ է եղել դեռևս "Ատլետիկոյում" հանդես գալու ժամանակ:
      Նշենք, որ Դե Խեայի հեռատեսությունը բավականին ուժեղ է, ինչի համար նա խաղում է լինզաներով: Սպասվում է, որ վիրահատությունը կլինի մրցաշրջանի ավարտից հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 427 | Added by: narekinho | Rating: 5.0/1
Total comments: 0