Home » 2011 » Հոկտեմբեր » 31 » Դե Յոնգ. "Իմ և շեյխ Մանսուրի փիլիսոփայությունը համընկնում է"
23:22
Դե Յոնգ. "Իմ և շեյխ Մանսուրի փիլիսոփայությունը համընկնում է"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հոլանդացի կիսապաշտպան Նայջել դե Յոնգը փորձել է լրագրողներին հասկացնել, որ իր կողմից մի քանի տարի առաջ "քաղաքայինների" մարզաբազա տեղափոխվելու հարցում մեծ դեր են խաղացել "Սիթիի" սեփականատեր շեյխ Մանսուրի խոսքերը: Դե Յոնգի խոսքերն է մեջբերում հեղինակավոր Sunday Mirror շաբաթաթերթը. "Բոլորը կարծում էին, թե ինձ հետ ինչ-որ բան է կատարվում, քանի որ որոշում էի կայացրել տեղափոխվել "Մանչեսթեր Սիթի": Շատերն անգամ չէին էլ փորձում հասկանալ, թե ես ինչու հատկապես որոշեցի լրացնել "քաղաքաբնակների" շարքերը: Շեյխ Մանսուրի փիլիսոփայությունը համընկնում է իմ փիլիսոփայության հետ: Դեռ այն ժամանակ "Սիթիում" ինձ ասում էին, որ ակումբ են բերվելու թոփ մակարդակի բազմաթիվ ֆուտբոլիստներ: Կարծում եմ, որ այս կազմով մենք առանց որևէ դժվարության կարող ենք ընդունել ցանկացած մարտահրավեր":
Հիշեցնենք, որ այժմ անգլիական "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակը վաստակած 28 միավորով միանձնյա գլխավորում է "Մանչեսթեր Սիթին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 519 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0