Home » 2012 » Հուլիս » 23 » Դե Յոնգին ցանկանում են տեսնել "Բունդեսլիգայում"
14:47
Դե Յոնգին ցանկանում են տեսնել "Բունդեսլիգայում"
 Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հոլանդացի հենակետային կիսապաշտպան Նայջել դե Յոնգը կարող է կրկին վերադառնալ գերմանական "Բունդեսլիգա", որտեղ ժամանակին խաղացել է "Համբուրգի" կազմում: Մոտ երեք մրցաշրջան Գերմանիայում անցկացրած խաղացողի ծառայություններով հետաքրքրվում է Մյունխենի "Բավարիան", որը պատրաստ է "Սիթիի" ղեկավարությանը վճարել մոտ 7-8 մլն եվրո, մինչդեռ "քաղաքայինները" պահանջում են մոտ 10 մլն եվրո փոխհատուցում:
   Հարկ է նշել, որ 27-ամյա հոլանդացին մինչև 2013թ.-ի ամառ գործող պայմանագիր ունի "Մանչեսթեր Սիթիի" ղեկավարության հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 316 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0