Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Դե Յոնգը հոգնե՞լ է "Սիթիից"
10:04
Դե Յոնգը հոգնե՞լ է "Սիթիից"
Անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հոլանդացի հենակետային "արյունարբու" կիսապաշտպան Նայջլ դե Յոնգը կարող է լքել իր ներկայիս ակումբը և տեղափոխվել հարազատ Հոլանդիա. այս մասին հայտնում է AP լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել "քաղաքային" ակումբի հետ գործող պայմանագիրը, որն ավարտվելու է 2012թ.-ի հունիսին:
Հիշեցնենք, որ դե Յոնգն անգլիական ակումբի կազմում ելույթ է ունենում 2009թ.-ից` այս ընթացքում անցկացնելով 82 խաղ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 394 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0