Home » 2011 » Հուլիս » 13 » Դել Բոսկե. "Մենք կրկին ենք ցանկանում դառնալ Եվրոպայի չեմպիոն"
20:22
Դել Բոսկե. "Մենք կրկին ենք ցանկանում դառնալ Եվրոպայի չեմպիոն"
 Ուղիղ մեկ տարի և 2 օր առաջ այս օրն Անդրես Ինյեստայի գոլը հաղթանակ պարգևեց իսպանացիներին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: Ահա այս մասին է խոսել Իսպանիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, ով լրագրողներին հավաստիացրել է, որ իր սաները դեռևս գալիք հաղթանակների ծարավ ունեն ու պատրաստ են հաջորդ տարի իրենց երկրի պատմության մեջ երրորդ անգամ տիրանալու Եվրոպայի չեմպիոնի կոչմանը: Դել Բոսկեն ոչ միայն վերհիշել է անցյալի դրվագները, այլև խոսել է ապագա մրցակիցների մասին. "Այսօր իմ թիմը տեմպ է տալիս ֆուտբոլ կոչվող խաղի զարգացմանը, բայց մեզ հետ կան մի շարք թիմեր, որոնք հաջորդ տարի նույնպես ֆավորիտ կլինեն Եվրոպայում: Օրինակ՝ շատ լավ զարգացում են վերջին ամիսներին ապրում Գերմանիայի և Հոլանդիայի ազգային ընտրանիները, չեմ մոռանում նաև սերնդափոխվող Իտալիային ու Ֆրանսիային, իսկ ահա Անգլիան միշտ էլ ֆավորիտ է: Այս բոլորն էլ մեր մրցակիցներն են, որոնց ապագայում հարկ կլինի հաղթել ևս մեկ անգամ չեմպիոն հռչակվելու համար",-նշել է դել Բոսկեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hayk | Tags: աշխարհի առաջնություն, Եվրոպայի չեմպիոն, Հարավաֆրիկյան Հանրապետություն, Իսպանիայի ազգային ընտրանի, Վիսենտե դել Բոսկե, Անդրես Ինյեստա, Գերմանիա | Rating: 5.0/1
Total comments: 0