Home » 2012 » Հունվար » 2 » Դել Բոսկեն անհանգստացած է Տորեսի համար
19:38
Դել Բոսկեն անհանգստացած է Տորեսի համար
 "Մարմիր ֆուրիայի" գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն անհանգստացած է ինչպես Լոնդոնի "Չելսիի" հարձակվող Ֆեռնանդո Տորեսի, այնպես էլ կատալոնական "Բարսելոնայում" հանդես եկող Դավիդ Վիլյայի ճակատագրերով: Իսպանացի մասնագետն ասել է. "Ես մի փոքր անհանգստություն ունեմ Տորեսի համար` չնայած ԵՎՐՈ 2012-ին շուրջ կես տարի ժամանակ կա: Եթե նա սկսի վերագտնել իր նախկին խաղը, ապա կկարողանա հայտնվել այն ֆուտբոլիստների ցանկում, ովքեր հանդես կգան ԵՎՐՈ 2012-ի շրջանակներում: Ես հույս ունեմ, որ նա կսկսի ցույց տալ այն ամենը, ինչի ունակ է, քանի որ վերջին ժամանակներս նա շատ է օգնել Իսպանիայի ընտրանուն: Ինչ վերաբերում է Վիլյային, ապա կասեմ, որ նա հանդիսանում է մեր ընտրանու լավագույն հարձակվողը և նրա հեղինակած գոլերը մեզ շատ դեպքերում են օգնել: Վիլյան մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, ուստի հավաքականի բոլոր ֆուբոլիստներն ու անդամները հույս ունեն, որ նա կվերադառնա խաղադաշտ մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0