Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » Դել Բոսկեն չի բացառում Ռաուլի վերադարձը
08:16
Դել Բոսկեն չի բացառում Ռաուլի վերադարձը
Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն չի բացառել, որ եթե գերմանական "Շալկեի" 34-ամյա հարձակվող Ռաուլը շարունակի նման արդյունավետություն ցուցաբերել, ապա կարող է վերադառնալ "Կարմիր ֆուրիայի" կազմ:
"Ես ու Ռաուլը հոյակապ հարաբերություններ ունենք: Թե ինչպես է նա այսօր խաղում, ուղղակի ֆանտաստիկա է: Իսպանիայի ազգային ընտրանու դռները բոլորի համար էլ բաց են: Չպետք է բացառել, որ ԵՎՐՈ 2012-ից առաջ մենք կադրային լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ, իսկ Ռաուլը հուսալիորեն կարող է ծածկել այդ բացը",- ասել է դել Բոսկեն հանրահայտ AS պարբերականին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 431 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1