Home » 2011 » Նոյեմբեր » 7 » Դել Բոսկեն հայտարարել է Իսպանիայի կազմը
23:37
Դել Բոսկեն հայտարարել է Իսպանիայի կազմը
 Իսպանական հեղինակավոր AS հանդեսը հաղորդում է, որ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն լրագրողներին է հայտնել իր ղեկավարած ընտրանու այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կխաղան Անգլիայի (Խմբ. խաղը կկայանա "Ուեմբլի" մարզադաշտում նոյեմբերի 12-ին) և Կոստա Ռիկայի (Խմբ. խաղը կկայանա Կոստա Ռիկայում նոյեմբերի 15-ին) ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումներում: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Իսպանիայի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը.
Դարպասապահներ. Կասիլյաս ("Ռեալ Մադրիդ", Իսպանիա), Վալդես ("Բարսելոնա", Իսպանիա), Ռեյնա ("Լիվերպուլ", Անգլիա)
Պաշտպաններ. Արբելոա, Ռամոս, Ռաուլ Ալբիոլ (երեքն էլ "Ռեալ Մադրիդ", Իսպանիա), Պույոլ, Պիկե (երկուսն էլ "Բարսելոնա", Իսպանիա),
                           Ալբա ("Վալենսիա", Իսպանիա), Մոնրեալ ("Մալագա", Իսպանիա)
Կիսապաշտպաններ. Խաբի Ալոնսո ("Ռեալ Մադրիդ", Իսպանիա), Ֆաբրեգաս, Չավի, Ինյեստա, Բուսկետս (չորսն էլ "Բարսելոնա", Իսպանիա),
                                     Կասորլա ("Մալագա", Իսպանիա), Խավի Մարտինես ("Ատլետիկ Բիլբաո", Իսպանիա)
Հարձակվողներ. Դավիդ Սիլվա ("Մանչեսթեր Սիթի", Անգլիա), Վիլյա ("Բարսելոնա", Իսպանիա), Տորես, Մատա (երկուսն էլ "Չելսի", Անգլիա),
                            Լյորենտե ("Ատլետիկ Բիլբաո", Իսպանիա), Խեսուս Նավաս ("Սեվիլյա", Իսպանիա)
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 1