Home » 2012 » Ապրիլ » 17 » Դել Բոսկեն կշարունակի գլխավորել Իսպանիայի ընտրանին
08:53
Դել Բոսկեն կշարունակի գլխավորել Իսպանիայի ընտրանին
 Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն երեկ հայտարարել է, որ վերջերս գաղտնի երկարաձգել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ իր գործող պայմանագիրը: Հարկ է նշել, որ մասնագետի նախկին պայմանագիրն ուժի մեջ էր մինչև ԵՎՐՈ 2012-ի ավարտը: ԻՖՖ-ի ղեկավար Անխել Մարիա Վիլյարը վաղուց պայմանագիր էր առաջարկել մասնագետին, սակայն դել Բոսկեն տատանվում էր: Այդ դադարը առիթ տվեց մի շարք անհարկի խոսակցությունների:
    Ըստ իսպանական մամուլի` հանրահայտ մարզիչը թիմում կմնա մինչև 2014թ.-ին Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնության ավարտը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0