Home » 2011 » Հուլիս » 18 » Դենիլսոնը հեռանում է "Արսենալից"
21:26
Դենիլսոնը հեռանում է "Արսենալից"

Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի "Արսենալի" պաշտոնական կայքը, "զինագործների" բրազիլացի երիտասարդ կիսապաշտպան Դենիլսոնը վերադառնալու է հայրենիք և առաջիկա մեկ տարին վարձավճարով հանդես է գալու "Սան Պաուլո" ակումբում:
Հեռանալուց առաջ խաղացողը փոքրիկ հարցազրույց է տվել "Արսենալի" պաշտոնական կայքին, որի ժամանակ ասել է. "Տխուր է հեռանալ այստեղից, որովհետև այստեղ շատ ընկերներ ունեմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր աշխատակիցներին և երկրպագուներին: Հետագայում անկասկած կհետևեմ "Արսենալի" խաղին և դեռ վերադառնալու հույսեր ունեմ: Ցանկանում եմ, որ "Արսենալը" մեծ հաջողոթյունների հասնի գալիք մրցաշրջանում",- թախիքն աչքերին ասել է Դենիլսոնը:
Հիշեցնենք, որ Դենիլսոնն "Արսենալ" էր տեղափոխվել 2006թ.-ին հենց բրազիլական "Սան Պաուլոյից":
Հ.Գ.: Դենիլսոնի հեռանալուց հետո մնում է սպասել, որ հաջորդը լոնդոնյան թիմը կլքի Նիկլաս Բենդտները, քանի որ կոտդ'իվուարցի Ժերվինյոյին ձեռք բերելուց հետո թիմում հարձակվողական ֆուտբոլիստների ավելցուկ է լինում:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hartsat | Tags: Ժերվինյո, Դենիլսոն, Արսենալ, պաշտոնական կայք, վարձավճար, Սան Պաուլո, Նիկլաս Բենդտներ | Rating: 5.0/2
Total comments: 0