Home » 2011 » Հոկտեմբեր » 9 » Դերդիյոկը կարող է հայտնվել Անգլիայում
17:39
Դերդիյոկը կարող է հայտնվել Անգլիայում
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, Լևերկուզենի "Բայերի" ու Շվեյցարիայի ազգային հավաքականի հարձակվող Էրեն Դերդիյոկին ձեռք բերելու համար անգլիական "Նյուքասլի" և իտալական "Ուդինեզեի" հետ պայքարի մեջ է մտել նաև Լոնդոնի "Տոտենհեմը": Շուրջ 8.5 մլն եվրո տրանսֆերային արժեք ունեցող 23-ամյա ֆուտբոլիստի խաղին "Տոտենհեմի" սկաուտները հետևել են գերմանական "Բունդեսլիգայի" վերջերս կայացած 7-րդ տուրի "Վոլֆսբուրգի" հետ կայացած հանդիպման ժամանակ, որտեղ շվեյցարացի ֆուտբոլիստն արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
Սպասվում է, որ Էրեն Դերդիյոկը լիարժեք կարող է փոխարինել ռուս հարձակվող Ռոման Պավլյուչենկոյին, ով ամենայն հավանականությամբ, առաջիկա ձմռանը կփոխի ակումբային գրանցումը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 571 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0