Home » 2011 » Մայիս » 18 » Դեշամի ապագան դեռ մշուշոտ է
23:17
Դեշամի ապագան դեռ մշուշոտ է

Ֆրանսիական "Մարսելի" նախագահ Ժան-Կլոդ Դասյեն իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին: Չնայած ընթացիկ մրցաշրջանում "Մարսելի" բաց թողած մի շարք հնարավորությունների պատճառով Դասյեն հիասթափված է, այնուամենայնիվ ակումբի նախագահը կարծում է, որ Դեշամը լիովին կատարում է իր պարտականությունները. "Հուսով եմ, ամեն դեպքում մենք կբացահայտենք մեր ներուժը: Ոչ մի պատճառ չունեմ Դեշամին հեռացնելու համար, քանի որ ես հավատում եմ նրան",-ասել է Դասյեն l'equipe թերթի լրագրողին:
Նշենք, որ Դիդյե Դեշամի պայմանագրի մեջ կա մի կետ, համաձայն որի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, իր ցանկությամբ, նա կարող է լքել "Մարսելի" գլխավոր մարզչի պաշտոնը: Բայց առայժմ նման ցանկություն Դեշամը չի հայտնել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 394 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0