Home » 2011 » Դեկտեմբեր » 27 » Դի Մարիան ավելի շատ գումար է ցանկանում
23:19
Դի Մարիան ավելի շատ գումար է ցանկանում
 Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ով "սերուցքայինների" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականին, հույս ունի, որ 2012թ.-ից սկսած ավելի բարձր աշխատավարձ կստանա: Ըստ մադրիդյան Marca հանդեսի` արգենտիանցի կիսապաշտպանը ցանկանում է տարեկան ստանալ շուրջ 3.5 եվրո գումար` նախկին 1.8 մլն եվրո գումարի դիմաց:
     Նշենք, որ արգենտինացու պայմանագիրը "բլանկոսների" հետ գործում է մինչև 2016թ.-ը, իսկ Դի Մարիան էլ, տարեկան ստանալով 1.8 մլն եվրո աշխատավարձ, համարվում է մադրիդցիների կազմում ամենացածր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից մեկը:
     Հավելենք, որ "Արքայական ակումբի" կազմում ամենաշատ գումար ստանում են պորտուգալացի Քրիշտիանո Ռոնալդուն և բրազիլացի Ռիկարդո Կական, որոնց տարեկան աշխատավարձները կազմում են 11 մլն եվրո գումար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 433 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0