Home » 2011 » Նոյեմբեր » 6 » Դի Մարիան կարող է բաց թողնել 4 շաբաթ
22:01
Դի Մարիան կարող է բաց թողնել 4 շաբաթ
Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում այսօր կայացած "Օսասունայի" հետ հանդիպման ժամանակ ազդրի վնասվածք է ստացել և խաղի երկրորդ կեսի սկզբին միայն պատգարակի օգնությամբ է թողել խաղադաշտը: Հանրահայտ TMW պարբերականը նշում է, որ արգենտինացին չի կարողանա խաղադաշտ դուրս գալ ամենաքիչը մեկ ամիս, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ միայն վաղը:
  Նշենք, որ այդ խաղն ավարտվել է մադրիդցիների 7-1 խոշոր հաշվով հաղթանակով, իսկ դի Մարիան հասցրել էր արդեն իսկ առաջին խաղակեսում կատարել 3 գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0