Home » 2012 » Հունվար » 11 » Դի Մարիայի համար 42 մլն եվրո են առաջարկում
10:49
Դի Մարիայի համար 42 մլն եվրո են առաջարկում
 Ինչպես տեղեկացնում է իսպանական հանրահայտ Marca հանդեսը, Մադրիդի "Ռեալի" արգենտինացի երիտասարդ եզրային կիսապաշտպան Անխել դի Մարիան կարող է արդեն այս ձմռանը հեռանալ մադրիդյան թիմից, քանի որ Լոնդոնի "Չելսիի" ղեկավարությունը խաղացողի համար առաջարկում է շուրջ 42 մլն եվրո գումարի չափով տրանսֆերային փոխհատուցում: Արգենտինացին մի փոքր դժգոհ է, որ "Ռեալի" ղեկավարությունը չի ցանկանում բարելավել իր պայմանագիրը, այդիսկ պատճառով կարող է հանգիստ հեռանալ "Արքայական թիմից": Լոնդոնյան "արիստոկրատները" պատրաստ են Անխել դի Մարիային տարեկան 1.8 մլն եվրոյից ավելի վճարել (Խմբ. "Ռեալում" նա այդքան է վաստակում), միայն թե արգենտինացին կրի "կապույտների" մարզաշապիկը:
   Հավելենք, որ այս մրցաշրջանում դի Մարիան անց է կացրել 14 հանդիպում` դառնալով 13 գոլային փոխանցման և 4 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 507 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0